Լրահոս

22.02.2012 14:31


Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 15 մլն դոլար

Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 15 մլն դոլար

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 15 մլն դոլար վարկի տրամադրումը համայնքների ջրամատակարարման ծրագրի ֆինանսավորման նպատակով: Ինչպես հայտնում են ՀԲ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, այդ ծրագիրն ուղղված է «Армводоканал»-ի որոշ շրջաններում ջրամատակարարման բարելավմանը: Ծրագրում ընդգրկված է մոտ 133 հազ բնակիչ Աշտարակից, Մասիսից, Էջմիածինից, այդ թվում՝ 15 սահմանամերձ գյուղերի բնակիչներ:

Ներդրումների շնորհիվ խմելու ջրի մատակարարումը կիրականացվի շուրջօրյա 17 ժամ նախկին 12 ժամի դիմաց: Մոտ 21 հազ բնակիչների տներում կտեղադրվեն ջրաչափեր:

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 18 մլն դոլար, որից 3 մլն դոլարը տրամադրվելու է Հայաստանի կառավարության կողմից: ՀԲ վարկը տրամադրվելու է 25 տարով՝ 10 տարվա  արտոնյալ ժամանակահատվածով: 

Այս խորագրի վերջին նյութերը